Վրաստանի խորհրդարանը վստահության քվե է տվել կառավարության նոր կազմին
Վրաստանի խորհրդարանի պատգամավորները վստահության քվե են տվել վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած երկրի նոր կառավարությանը, ինչպես նաեւ աջակցել են կառավարության «հանուն ուժեղ, ժողովրդավարական, միասնական Վրաստանի» ծրագրին, հաղորդում է «Georgia online»-ը:
Կառավարությանը կողմ է քվեարկել 86 պատգամավոր, դեմ` 28: Կառավարության դեմ են քվեարկել «Միասնական ազգային շարժումը» եւ «Ազատ դեմոկրատները»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարեց վարչապետի պաշտոնից հեռանալու մասին: