Ռուսաստանը փակում է իր օդային տարածքը Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և ևս 23 երկրների համար
Tass գործակալությունը վկայակոչելով ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալության հաղորդագրությանը նշում է, որ Ռուսաստանը փակել է իր օդային տարածքը 36 երկրի համար:
Բացի Մեծ Բրիտանիայից, Բուլղարիայից, Լատվիայից, Լիտվայից, Մոլդովայից, Ռումինիայից, Էստոնիայից, Սլովենիայից, Չեխիայից և Լեհաստանից, որոնց հետ օդային հաղորդակցությունն արդեն փակվել էր, ցանկում ներառվել է ևս 27 երկիր, այդ թվում՝ Գերմանիան, Իսպանիան, Իտալիան և Ֆրանսիան։