Աշխարհը շաբաթների ընթացքում սահմաններ է փոխում, մենք մի հատ աջակողմյան լուսացույց չենք կարողանում դնել. քաղաքապետ (տեսանյութ)
Արդեն 4 ամիս է չեք կարողանում աջակողմյան լուսացույցների հարց լուծել։ Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, երբ նրան զեկոըցեցին, որ այս հարցը դեռ քննարկման փուլում է։
Քաղաքապետը հիշեցրեց, որ դեռ նոյեմբերից լուսացույցների հարցը դրված էր, ու ամեն անգամ նույն պատասխանն է եղել։
«Աշխարհը շաբաթների ընթացքում սահմաններ է փոխում, մենք մի հատ աջակողմյան լուսացույց չենք կարողանում դնե»,-ասաց քաղաքապետը։