Ռոման Աբրամովիչը մեկնել է Բելառուս՝ օգնելու Ռուսաստանին և Ուկրաինային համաձայնության գալ
Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչն աջակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին, գրում է The Jerusalem Post-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ գործարարը Բելառուս է մեկնել ուկրաինական կողմի խնդրանքով։
«Կարող եմ հաստատել, որ Ռոման Աբրամովիչին դիմել է ուկրաինական կողմը՝ խաղաղ կարգավորման հասնելու աջակցության համար, և որ նա այդ ժամանակվանից փորձում է օգնել։ Նկատի ունենալով, թե ինչի մասին է խոսքը, խնդրում ենք հասկանալ, թե ինչու չենք մեկնաբանել ո՛չ իրավիճակը, ո՛չ նրա ներգրավվածությունը»,- ասաց գործարարի ներկայացուցիչը։
Այդուհանդերձ, Աբրամովիչի ներկայացուցիչը չի մեկնաբանել տեղեկությունները, որ նա Բելառուսում է։