Շոյգուն Պուտինին զեկուցել է, որ նրա հրամանը կատարված է
Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ պետության ղեկավարի հրամանով ռազմավարական հրթիռային ուժերի, Հյուսիսային և Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարական կետերի հերթափոխը և հեռահար ավիացիայի հրամանատարությունն անցել են մարտական հերթապահության: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ի պատասխան Արևմուտքի ագրեսիվ հայտարարությունների, ՊՆ-ին հանձնարարել էր ռուսական զսպիչ ուժերը բերել հատուկ հերթապահության ռեժիմի։ Նրա խոսքով՝ Մոսկվայի հետ կապված՝ արևմտյան երկրները ոչ միայն անբարյացակամ գործողություններ են ձեռնարկում տնտեսական ոլորտում, այլ նաև ագրեսիվ հայտարարություններ են անում։