Կրեմլը պատմել է, թե ինչպես է Պուտինը վերաբերում անձնական պատժամիջոցներին
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անտարբեր է անձնական պատժամիջոցների նկատմամբ, նա արտերկրում ակտիվներ չունի»։ Այս մասին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պեսկովն ընդգծել է, որ Պուտինն ամեն տարի հայտարարագրում է իր ողջ ունեցվածքը։
«Պատժամիջոցները բավականին անհեթեթ դրույթներ են պարունակում որոշ ակտիվների և այլնի վերաբերյալ », - հավելել է Կրեմլի խոսնակը:
Միաժամանակ, Պեսկովը կարծում է, որ անձամբ Պուտինի նկատմամբ սահմանափակող միջոցների ներդրումը քաղաքական տեսանկյունից անհեռատես է և անհեթեթ։
«Եթե մենք պատժամիջոցներն ընդունում ենք խնդիրների լուծման տեսանկյունից, ապա, իհարկե, պետության ղեկավարի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու փաստը ոչ պակաս անհեթեթ է, շատ անհեռատես»,- ասաց նա։