«Դա կվնասի մեր ազգային շահին»․ Ղարիբաշվիլին պատասխանել է՝ ինչու Վրաստանը չի միացել ՌԴ դեմ պատժամիջոցներին
Վրաստանը չի միացել Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին, քանի որ դա կվնասի զբոսաշրջությանը, գինեգործներին, արտահանողներին և երկրի ֆերմերներին: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին. փոխանցում է Russia Today-ը:
«Ի՞նչ է ինձ խնդրում ընդդիմությունը. որ ես իմ ժողովրդի դեմ պատժամիջոցնե՞ր կիրառեմ։ Իսկ ո՞վ կտուժի դրանից։ Մեր բնակչությունը, մեր տնտեսությունը, ավելի քան մեկ միլիոն մեր հայրենակիցները, ովքեր չեն կարողանա ֆինանսական գործարքներ իրականացնել»։
Նա հավելել է, որ «ավելորդ էմոցիաները ոչինչ չեն տա», այլ միայն կվնասեն Վրաստանի ազգային շահերին։