Մեզնից յուրաքանչյուրը նախագահ է․ մեզնից յուրաքանչյուրը կհաղթի․ Զելենսկին՝ ուկրաինացիներին (տեսանյութ)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկին տելեգրամյան իր ալիքով նոր տեսաուղերձ է հղել: Նա ներկայացրել է իրավիճակն այդ պահի դրությամբ և նշել, որ բոլորն են պատասխանատու իրենց պետության համար։
«Երբ ես նախագահ էի դառնում, ես ասել եմ, որ մեզնից յուրաքանչյուրը նախագահ է: Քանի որ մենք բոլորս պատասխանատու ենք մեր պետության համար, մեր հիանալի Ուկրաինայի համար: Իսկ հիմա այնպես է պատահել, որ մեզնից յուրաքանչյուրը մարտիկ է, մարտիկ իր տեղում: Եվ ես վստահ եմ, որ մեզնից յուրաքանչյուրը կհաղթի»,- նշել է նա:
Մանրամասները՝տեսանյութում: