ԱՄՆ-ն Չինաստանին կոչ է արել կողմնորոշվել՝ Ուկրաինայի հարցում որ կողմում է կանգնած
ԱՄՆ-ը Չինաստանին կոչ է արել «որոշել, թե որ կողմում կանգնել» և որոշակի կողմ բռնել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում։ Այս մասին հայտնում է Взгляд.ru-ն:
«50 տարի առաջ ԽՍՀՄ-ն ընդհանուր սպառնալիք էր, որը մերձեցրեց ԱՄՆ-ին և Չինաստանին։ Այսօր ռուսական ագրեսիան հերթական անգամ սպառնում է պառակտել մեզ. ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունները միայն կամրապնդվեն, եթե հստակ ընտրություն կատարվի հօգուտ միջազգային իրավունքի պահպանման»,- ասել է ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների ազգային կոմիտեի տնօրենների խորհրդի նախագահը։
Ավելի վաղ Չինաստանը հանդես է եկել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև իրավիճակը երկխոսության միջոցով լուծելու օգտին։