Արմեն Աշոտյանը կալանավորվեց
Ինչո՞ւ պետք է Զելենսկին ՀՀ չգար. Փաշինյանը հակադարձում է Գյումրիում թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձինք անչափահասներ են «ՀՀ գյուղմթերքը կարտահանվի ԵՄ առանց մաքսատուրքերի». Փաշինյան Հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում․ հրշեջ-փրկարարները մեկուսացրել են հրդեհը 29-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՄՆ–ն հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուների գործերովՀակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ ՊուտինԻնչպիսին կլինեն ՀՀ–ՌԴ հարաբերությունները, եթե վերընտրվի ՓաշինյանըՀայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել է «Armat-Media»-ի գործունեության դադարեցումըԳագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվեցՄԻՊ-ը հոգացել է, որ հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի զբոսանքի իրավունքն իրացվիԱՄՆ նոր պատժամիջոցները. հարվածի տակ են հայտնվել Իրանի միջնորդները Թուրքիայում, ԱՄԷ-ում և ՉինաստանումՊուտինն արտահայտվել է Զելենսկու հետ հնարավոր հանդիպման մասինԹույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից«Հատիսի բարձունքում խորհրդանշական 50․000-րդ կամավորի հավաստագիրը հանձնվեց ԱրամոյինԻրանում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել«Եթե դու չես գնում ընտրության, քո փոխարեն որոշում են ուրիշները». Ասպրամ ԿրպեյանԲՀԿ ակտիվիստների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել էՎեհափառ Հայրապետի հանդիպումները՝ Վատիկանի այցից հետոՎթարից երկու օր անց վարորդի կյանքը հնարավոր չի եղել փրկելԻրանի շուրջ պատերազմի հետևանքները կարող են հանգեցնել սննդի սուր պակասի 45 միլիոն մարդու համար. ՄԱԿՋավախքում ամոթ ենք զգում Փաշինյանին տեսնելով, պետք է մերժե՛լ թուրքական ստրկության ուղին. ՌստակյանԻրանը ցանկանում է Օմանի հետ համատեղ կառավարել Հորմուզի նեղուցըԱՊՀ երկրները մտադիր են միասնական մեխանիզմ մշակել տարածաշրջանում կապի ցանցերում խարդախությանը հակազդելու համարԱրցախի ԱԺ նախագահը կոչ է արել ընտրել Հայաստանի անվտանգությունն ու արժանապատիվ ապագան ապահովող ուժերիՀայկ Մամիջանյանը ԱՊՀ ՄԽՎ դիտորդներին ներկայացրել է իր մտահոգությունները նախընտրական իրավիճակի մասինԿԸՀ-ն ընդունել է Արամ Սարգսյանի դիմումը՝ ընդդեմ «Ուժեղ Հայաստանի»Կոլումբիայում նավի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով չորս մարդ է զոհվել. կան մեծ թվով վիրավորներԸնտրությունների միջոցով իշխանափոխություն, թե ոչ թավշյա հեղափոխություն․ քաղաքագետԱրևմտյան դերակատարները, բնականաբար, չեն նկատի իրենց փայփայած ռեժիմի բռնությունները․ ԱբրահամյանՉափազանց հանգիստ եմ այս նոր մտացածին մեղադրանքների մասով․ Վիգեն ՍարգսյանՆրան պետք է հետևեն Հայաստանի հավաքականում․ ռուս հայտնի մարզիչը՝ Սպերցյանի տրանսֆերի մասինՄերժելով նիկոլիզմը՝ մենք կարող ենք վերականգնել հայրենիք ունենալու իրավունքը. Մետաքսե ՀակոբյանՔՊ-ն 36 շտաբ է Երևանում նվեր ստացել․ «Ազատություն»Արտակարգ դեպք է տեղի ունեցել Անկարայի օդանավակայանումՀունիսի 7-ը Հայաստանում քաղաքակիրթ եղանակով իշխանափոխության վերջին հնարավորությունն է. Խաչիկ Գալստյան
Ադրբեջանը «քարտեզագրել է» ՀՀ ընտրատեղամասերը. Գեղամյանի ահազանգը
Ալիկ Ալեքսանյանին առնչվող գործով ՔԿ-ն ձախողվել է դատարանում․ 37 անձի կալանքի միջնորդությունները մեծամասամբ մերժվել են
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Արամ Սարգսյանը դիմում է տանում ԿԸՀ. «Ուժեղ Հայաստան»–ը կզրկվի՞ գրանցումից. ուղիղՌումինիայի նավահանգստում ռազմածովային անօդաչու թռչող սարք է պայթել«Լրագրողների անձնական հեռախոսներն ի՞նչ կապ կարող են ունենալ քրվարույթի հետ». փաստաբանՔննչական գործողությունների արդյունքում՝ 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ (տեսանյութ)Ազովի ծովում նավերի վրա անօդաչուների հարվածի հետևանքով զոհվել են ադրբեջանցիներՆոր մանրամասներ՝ Արման Սահակյանի գործից. Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է տարածել (տեսանյութ)«Երևանի գինու օրերին» փողոցներ փակ կլինենԱրմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Հասարակություն

Բավական չէ՞ դուք Ֆեյսբուքում ապրեք. Ֆեյսբուքով երկիր կառավարելով` աղետի առաջ եք կանգնեցրել մի ողջ ժողովրդի. Արման Թաթոյանն՝ իշխանությանը

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի «Ֆեյսբուքի» էջի շուրջ պտտվող լուրերին։

«Ուրեմն իմ պաշտոնավարման ավարտից անմիջապես հետո` այս 2 օրը, որոշ մանրախնդիր մարդիկ երկրի գործադիր իշխանության ղեկավարի աշխատակազմի մակարդակով զբաղված են երկրի համար «կարևորագույն գործով»:

Պարզվում է` Մարդու իրավունքների պաշտպանի Ֆեյսբուքի էջի գաղտնաբառեր են որոնում. իբր «պետական միջոցներով զարգացրած էջը չի վերադարձվում»:

Հանրային հեռուստաընկերության պաշտոնական կայքն ու Ֆեյսբուքի էջն էլ, երկրի արդիական հարցերը թողած, այս հարցը համարելով ֆունդամենտալ կարևորության, սկսեց առաջինը հրապարակումներ անել` բացահայտ ցույց տալով իր քաղաքական կողմնորոշումը:

Դրան էլ հաջորդեցին ուղղորդված կեղծ էջերից արշավները ծայրահեղ վիրավորանքներով ու ատելությամբ:

Այս մանրախնդիր հարցին ես չէի անդրադառնա, եթե չլիներ սկսված արշավը հանրային լայն ռեսուրսների ներգրավմամբ:

Ուրեմն, ասեմ, որ երբ ստանձնել եմ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի էջը չի եղել առհասարակ. ինձանից առաջ պաշտոնավարած Մարդու իրավունքների պաշտպանն ամբողջությամբ փակել էր բոլոր էջերը կամ «տարել» իր հետ:

Քանի որ ինքս կարևորում եմ կոնկրետ գործ
անելն ու նման մանր հարցերի ուշադրություն չեմ դարձնում, առանց որևէ ձայն անգամ բարձրացնելու կամ անգամ որևէ մեկի այդ մասին ասելու, բացել ենք նոր էջ, որը հետագայում զարգացվել է բացառապես իմ անձնական միջոցներով:

Քանի որ իմ պաշտոնավարման մինչև վերջին րոպեները ողջ աշխատակազմով եղել ենք գերծանրաբեռնված կոնկրետ գործերով, նման հարցերով զբաղվելու ժամանակ ընդհանրապես չենք ունեցել:

Ինքս Ֆեյսբուքի տեխնիկական լուծումներին կամ հարցերին չեմ տիրապետում: Դրանից բացի, քանի որ էջը մի քանի ադմին է ունեցել թյուրիմացաբար էջում կատարվել են փոփոխություններ, որոնք լրացուցիչ մի քանի ժամանակատար խնդիր էին առաջ բերել: Բացի այդ, խնդիր էր առաջացել իմ ինստագրամյան անձնական էջը Ֆեյսբուքից առանձնացելու հարցում:

Այս ամենի մասին տեղեկացրել էի նաև Մարդու իրավունքների նորընտիր պաշտպանին:

Ինչևէ, մենք երկուսով այս փոքր հարցը քննարկել ու վաղուց ամուր փակել ենք:

Բայց հարցն այստեղ բոլորովին այլ է. մի քանի օր է, ինչ Վարչապետի աշխատակազմով, Հանրային հեռուստաընկերությունով, կառավարող կուսակցությունով լծվել են այս էժան թեմայի զարգացմանը:

Բայց դա էլ հատուկ անում են այնպես, որ մտադրված վնաս են տալիս Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը քաղաքական շահերի համար:

Բավական չէ՞ դուք Ֆեյսբուքում ապրեք:

Բա գործ արեք, թե՞ չի ստացվում գործ անելն ու վիրտուալ իրականությունը կոմֆորտ է. գործի պատասխանատվությունից հեռու է պահում:

Ֆեյսբուքով երկիր կառավարելով` աղետի առաջ եք կանգնեցրել մի ողջ ժողովրդի, իրական վտանգի տակ եք դրել մեր պետականությունն ու անվտանգությունը:

Գնալով ավելի եմ համոզվում, որ մեր պետությունում պատասխանատու պաշտոններ որոշ զբաղեցնողների կյանքի առաքելությունը ոչ թե Հայրենիքի պաշտպանությունն է ու պետության անվտանգությունը, սահմանային բնակավայրերում, գյուղերում ապրող մարդկանց վիճակը, այլ ֆեյսբուքի էջերն ու լայքերը և վիրտուալ կոմֆորտ իրականությունը:

Որպեսզի երկրի գործադիր իշխանության ղեկավարի աշխատակազմում հանգիստ լինեն՝ տեղեկացնում եմ, որ հենց փետրվարի 24-ին են փոխանցվել Թվիթերի պաշտոնական էջը, ֆեյսբուքյան խմբերը, կփոխանցվի նաև Ֆեյսբուքի գլխավոր պաշտոնական էջը:

Ամենակարևորը. հեռու տարեք ձեր ձեռքերը։

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունից: Սա պայքարով կայացած կառույց է, չփորձեք այն ծառայեցնել ձեր քաղաքական նպատակներին», - այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Թաթոյանը։