Ռուսական պատվիրակությունը բանակցությունների համար սպասում է ուկրաինական կողմին
Բանակցողների ռուսական պատվիրակությունը Բելառուսի Գոմելի շրջանում սպասում է ուկրաինական կողմին, բանակցությունները պետք է տեղի ունենան երկուշաբթի առավոտյան՝ մոտակա մի քանի ժամվա ընթացքում, RIA Novosti-ին հայտնել է դիվանագիտական շրջանակներում աղբյուրը։
«Մենք սպասում ենք բանակցությունների մեկնարկին, ուկրաինական պատվիրակությունը դեռ չի ժամանել, հանդիպումը պետք է կայանա երկուշաբթի առավոտյան Գոմելի շրջանում՝ առաջիկա մի քանի ժամվա ընթացքում», - ասել է գործակալության զրուցակիցը։