Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Բելառուսում բանակցությունների հարթակը պատրաստվել է
Բելառուսում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հարթակը պատրաստվել է, սպասվում է պատվիրակությունների ժամանումը, ասել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը։
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Բելառուսում բանակցությունների հարթակը պատրաստվել է, սպասվում է պատվիրակությունների ժամանումը», - նրա խոսքերն է մեջբերում Sputnik Բելառուսը։
Գլազն ընդգծել է, որ բելառուսական կողմը պատրաստ է ցանկացած պահի կազմակերպել գործընթացը։ Բանակցությունները կսկսվեն բոլոր պատվիրակությունների հանդիպման վայր ժամանելուն պես, ասել է խոսնակը։