2015թ-ին Եվրոպա է ներգաղթել մեկ միլիոն մարդ. ՄԱԿ
Տարեսկզբից ծովով Եվրոպա են հասել ավելի քան մեկ միլիոն փախստականներ ու ներգաղթյալներ: Նման տվյալներ հաղորդում է փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությունը:
Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի վարչությունը հայտնում է, որ նրանց ավելի քան 80 տոկոսը ժամանել է Հունաստան: Այդ մարդկանց մեծամասնությունը իջել է Լեսբոս կղզու ափ:
Մոտ 150 հազար ներգաղթյալներ հատել են Միջերկրական ծովը Լիբիայից և հասել Իտալիա: