Ուկրաինան պետք է անդամակցի Եվրամիությանը. Եվրահանձնաժողովի նախագահ
«Ուկրաինան պետք է անդամակցի Եվրամիությանը». Այս մասին Euronews-ին տված հարցազրույցում ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Լրագրողի այն հարցին, թե ինչպես է ԵՄ-ն վերաբերում այն փաստին, որ Եվրոպայում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոց և իրենց աջակցությունն են հայտնում Ուկրաինային՝ պահանջելով նրա անդամակցությունը Եվրամիություն, ֆոն դեր Լեյենը պատասխանել է, որ Ուկրաինան կտեսնի Եվրոպայի լիակատար աջակցությունը։
«Ուկրաինան ցանկանում է մեր լիակատար աջակցությունը և կտեսնի դա։ Ուկրաինան արդեն ներառված է որոշ գործընթացների մեջ, օրինակ՝ ուկրաինական շուկայի ինտեգրումը միասնական շուկայի։ Մենք սերտորեն համագործակցում ենք նաև այլ ոլորտներում, օրինակ՝ էներգետիկայի և այլ ոլորտներում։ Ժամանակի ընթացքում մեզ կմիանա Ուկրաինան։ Այս երկիրը մեր ընտանիքի մի մասն է, մեզանից մեկը, և մենք ցանկանում ենք տեսնել այն Եվրամիությունում»: