Առաջիկա 24 ժամը որոշիչ է լինելու Ուկրաինայի համար. Զելենսկի
Առաջիկա 24 ժամը որոշիչ է լինելու Ուկրաինայի համար, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ;
Հաղորդագրության համաձայն՝ Բորիս Ջոնսոնն իր հերթին խոստացել է անել հնարավոր ամեն ինչ՝ օգնելու Ուկրաինայի պաշտպանությանը։
RBC-ն նշում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը «բարձր է գնահատել ուկրաինացի ժողովրդի քաջությունն ու հերոսությունը և անձամբ Զելենսկու գործողությունները»։