Հայտնվեց ուկրաինական Յուլկա-Էրատոն
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել.
«Սուրճ խմող Արայիկ-Զելենսկու հայտնվելուց հետո, ըստ սցենարի, նաև պետք է հայտնվեր ինչ-որ Էրատո...
Երկար չսպասեցինք... Խնդրեմ. Յուլկա- Էրատոն ավտոմատով...Բայց ի տարբերություն մեր Աննա-Էրատոյի, ով շրջապատված էր կանանցով, ավտոմատավոր Յուլկան իրեն շրջապատել է տղամարդկանցով...
Հիշեցնեմ, որ սույն տիկինը Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն է, ում հանրությունը հիշում է սկանդալներով և հատկապես բանտային սիրավեպով, երբ ունենալով ամուսին Յուլկա֊Էրատոն կապնվել էր իր փաստաբանի հետ և լավ ժամանակներ էր անցկացնում բանտի հանգստի սենյակում...
Իսկ ե՞րբ է հայտնվելու բունկերի տիրակալը...»: