Զելենսկին սպասում է Գերմանիայի և Հունգարիայի որոշմանը
Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ԵՄ գրեթե բոլոր երկրները աջակցում են Ռուսաստանի անջատմանը SWIFT միջազգային վճարային համակարգից, բացառությամբ Գերմանիայի և Հունգարիայի։
«Գործում է հակապատերազմական կոալիցիան՝ պաշտպանական զենք ու տեխնիկա է գալիս Ուկրաինա։ ԵՄ երկրներից արդեն գրեթե լիակատար աջակցություն կա՝ Ռուսաստանին SWIFT-ից անջատելու համար։ Հուսով եմ, որ Գերմանիան և Հունգարիան համարձակություն կունենան աջակցելու այս որոշմանը։ Մենք քաջություն ունենք պաշտպանելու մեր հայրենիքը, պաշտպանելու Եվրոպան»,- իր ուղերձում ընդգծել է ուկրաինական պետության ղեկավարը։