Այս պատերազմը երկար կտևի․ Էմմանուել Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին, ասել է, որ «պատերազմը երկար կտևի» և հորդորել է պատրաստվել Եվրոպայի համար երկարաժամկետ հետևանքներին։
«Այս ճգնաժամը երկար կտևի. Այս պատերազմը երկար կտևի։ Եվ դրա հետ կապված բոլոր ճգնաժամերը նույնպես կշարունակվեն։ Ուստի մենք պետք է պատրաստվենք»,- ասել է Մակրոնը։
«Պատերազմը վերադարձել է Եվրոպա։ Այս պատերազմը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միակողմանի ընտրությունն էր։ Մենք պետք է փորձենք կառուցել խաղաղություն և պաշտպանել այն, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ»,- ասել է նա՝ համերաշխություն հայտնելով Ուկրաինային։