Կիևում բնակչությանը զենք բաժանելու հետևանքով սպանվել է 5 հոգանոց ընտանիք. ուկրաինացի բլոգեր
Կիևում բոլոր ցանկացողներին զենք բաժանելու հետևանքները արդեն սկսել են արյունալի հետևանքների հանգեցնել։
Ուկրաինացի լրագրող, բլոգեր և քաղաքական գործիչ Անատոլի Շարիը երեկ երեկոյան իր Twitter-ում խոսել է այս սարսափելի ողբերգության մասին։
«Երեկ Կիևում մեքենայում կրակել են 5 հոգանոց ընտանիքի վրա՝ սովորական կիևցիներ, անասնաբուժական կլինիկայի տերեր՝ մայրիկ, հայրիկ, երկու աղջիկ և մի տղա։ Մեկ աղջիկ ծնողների հետ տեղում մահացել է, երկուսը՝ վերակենդանացման բաժանմունքում։ Ինչ ուրախությամբ է զեկուցել ՆԳՆ փոխնախարարը. «Բոլոր դիվերսանտները ոչնչացվել են»»,- գրել է նա։
Նրա խոսքով՝ գնդակահարվածները «կասկածելի» են թվացել որոշ այլասերվածների, «որոնց Զելենսկին ավտոմատներ է բաժանել»։