Կիևում ռուսական զորքեր չկան․ Կլիչկո
Փետրվարի 26-ի առավոտվա դրությամբ Կիևում ռուսական զորքեր չկան, սակայն քաղաքում գործում են դիվերսիոն խմբեր։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine-ը՝ հղում անելով մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին։
«Գիշերը ծանր էր, բայց մայրաքաղաքում ռուսական զորքեր չկան, նրանք փորձում են ներխուժել քաղաք, մասնավորապես՝ Գոստոմելի, Ժիտոմիրի ուղղությամբ... Հիմա, ցավոք, Կիևում գործում են դիվերսիոն խմբեր»,- ասել է Կլիչկոն։