Եկել է որոշիչ պահը՝ որոշելու ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այս մասին նա գրել է Twitter-ում։
«Եկել է վճռական պահը՝ մեկընդմիշտ փակելու երկարաժամկետ քննարկումը և որոշել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը: Ես Շառլ Միշելի հետ քննարկել եմ հետագա արդյունավետ օգնությունը և ուկրաինացիների հերոսական պայքարն իրենց ազատ ապագայի համար»,- գրել է Զելենսկին։