ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ռմբակոծվում Կիևի բնակելի շենքերը
Կիևը հրթիռակոծվում է, քաղաքում օդային տագնապի ռեժիմ է հայտարարվել։ Ժուլյանի օդանավակայանի մոտ հզոր պայթյուն է հնչել. Ռուսական հրթիռներից մեկը խոցել է Լոբանովսկի պողոտայի բարձրահարկ բնակելի շենքը, հայտնում է Deutsche Welle-ն։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Կատարվում է տարհանում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ երկու հրթիռ է ընկել տան վրա, երկրորդ պայթյունը եղել է շենքի ստորին հատվածում։