Ռուսաստանի զինված ուժերը խոցել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 821 օբյեկտ
«Ռուսաստանի զինված ուժերը խոցել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 821 օբյեկտ». Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ դրանց թվում են 14 ռազմական օդանավակայան, 19 հրամանատարական կետ և կապի կենտրոն, 24 С-300 և Օսա զենիթահրթիռային համակարգեր և 48 ռադիոլոկացիոն կայան։
Նա նշել է, որ զինվորականները բարձր ճշգրտության զենքերով հարված են հասցրել՝ օգտագործելով օդային և ծովային թեւավոր հրթիռներ ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների վրա։