Զելենսկին համաձայնել է հրադադարի շուրջ բանակցություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է բանակցել հրադադարի և խաղաղության շուրջ, Facebook-ի իր էջում գրել է նրա մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։
«Մենք համաձայնեցինք Ռուսաստանի Դաշնության նախագահի առաջարկին։ Անմիջապես այս ժամերին կողմերը խորհրդակցում են բանակցային գործընթացի տեղի և ժամանակի շուրջ»,- գրել է Նիկիֆորովը։
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ Ուկրաինայի հետ բանակցությունների համար։
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Կիևը հրաժարվել է բանակցություններ վարել Մոսկվայի հետ։