Չկա շանս, որ քաղաքը կանցնի Ռուսաստանի կողմը կամ կգրավվի. Միխայիլ Պոդոլյակ
«Հարավային ուղղությամբ հզոր ռազմական գործողություններ են ընթանում Խերսոնում, Նիկոլաևում և Օդեսայում։ Ռուսաստանի համար այս ուղղությունը համարվում է առաջնահերթություն՝ այնտեղ ուզում էին հենվել, բայց ակնարկ չկա, որ դա նրանց հաջողվել է։
Այս մասին շաբաթ օրը՝ փետրվարի 26-ի առավոտյան, ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Նա նաև նշել է, որ Մարիուպոլի շուրջ ծանր մարտեր են ընթանում նաև հյուսիսային ուղղությամբ։
«Չկա շանս, որ քաղաքը կանցնի Ռուսաստանի կողմը կամ կգրավվի»,- ասել է Պոդոլյակը։