ԱՄՆ-ն Զելենսկիին առաջարկում է փախչել, իսկ նա Կիևի փողոցներից տեսաուղերձով բարի լույս է մաղթել (տեսանյութ)
Սպիտակ տունը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին առաջարկել է օգնել երկրից տարհանմանը։
Մինչդեռ նախկին դերասանը Կիևի փողոցներից ուղերձում պնդում է, որ կոչ չի արել Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներին վայր դնել զենքերը։
«Հիմա ցանցում շատ կեղծ տեղեկություններ են հայտնվել, թե իբր ես կոչ եմ անում մեր բանակին վայր դնել զենքերը, տարհանում է ընթանում, ուրեմն ես այստեղ եմ, մենք զենք չենք դնի և պաշտպանելու ենք մեր պետությունը», - ասել է նա տեսաուղերձում, երբ գտնվում էր Կիևի Բանկովա փողոցում՝ իր գրասենյակի մոտ: