Ամերիկացին կենակցել է այծի հետ. նրան սպառնում է 10 տարվա ազատազրկում
Ամերիկյան Օկլահոմայի նահանգի Օկլահոմա-սիթիի բնակչին ձերբակալել են այծի հետ կենակցելու համար: Կենակցությունը տեղի է ունեցել Ծննդյան տոնին: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն:
Ոստիկանությունն ահազանգ է ստացել կենդանու հետ դաժան վերաբերմունքի համար: Զանգահարողը իրավապահներին պատմել է, որ տեսահսկող սարքերի միջոցով տեսել է, թե ինչպես է 53-ամյա Դերիլ Գենե Սկոգինը իջեցրել տաբատը և միաժամանակ բռնել այծին: Ականատեսը ընդգծել է, որ տղամարդու մոտ ակնհայտ սեռական ակտ է եղել: Երբ իրավապահները հասել են դեպքի վայր, ականատեսը պատմել է, որ զենքը վերցրել է և մինչև նրանց ժամանումը պահել է Սկոգինին:
Նրա մոտ հայտնաբերվել է օղու շիշ: Ականատեսը նաև պնդել է, որ առաջին անգամը չէ, որ Սկոգինը այծ է բռնաբարում: Կենդանիների հետ սեռական կոնտակտների արգելելու կամ թույլատրելու վերաբերյալ օրենքները իրագործվում են նահանգի մակարդակով: Զոոֆիլիան ներկայում ԱՄՆ 37 նահանգներում համարվում է անօրինություն, որի համար նախատեսված է 10 տարի ազատազրկում: