Մեկ օրվա ընթացքում հանրապետությունում բացահայտվել է խարդախության 11 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 28-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 9-ը, իսկ խարդախության 11 դեպքերն էլ բացահայտվել են։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից:
Բացահայտվել է գողության` 4, յուրացման կամ վատնման` 2, հարկերից խուսափելու և դրամանենգության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: