Փորձում են կոտրել դատական համակարգը․ Արման Հովհաննիսյան (տեսանյութ)
«Փորձում են սահմանափակել դատական համակարգի անկախությունը, հնարավոր ճնշումներ են, փորձում են կոտրել դատական համակարգը ու հիմա, եթե որոշ դատավորներ պետք է առաջնորդվեն նեղ անձնական շահերով, ես չգիտեմ՝ դրան ինչ գնահատական տալ»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը։