Ռուսաստանը ընդունում է, որ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի նախագահն է.Կրեմլ
Ռուսաստանը ընդունում է, որ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի նախագահն է, ուրբաթ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո, իհարկե, Զելենսկին Ուկրաինայի նախագահն է»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով հարցին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Միևնույն ժամանակ, նշում է «Ինտերֆաքս»-ը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է. «Մենք չենք տեսնում ժողովրդավարական կառավարության ճանաչման հնարավորություն, որը ճնշում է և ցեղասպանական մեթոդներ է կիրառում սեփական ժողովրդի նկատմամբ»: