Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

Washington Times. Չինաստանն ուկրաինական հակամարտության սրման մեջ մեղադրում է ԱՄՆ-ին

Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Խուա Չունինը հրաժարվել է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունը «ներխուժում» անվանելուց։ Ավելին, նրա խոսքով, հենց Վաշինգտոնն է պատերազմ հրահրել Կիևին՝ զենք մատակարարելով և «կեղծ ահազանգերով»։ Իր մեկնաբանություններով նա հասկացրել է, որ Պեկինն այս հարցում Մոսկվայի կողքին է: Այդ մասին ասվում է The Washington Times-ի հոդվածում:

Չինաստանի իշխանությունները «էլ ավելի են հակված աջակցելու ռուսական ռազմական միջամտությանը» Ուկրաինայում։ Նրանք Արևելյան Եվրոպայի հակամարտության համար մեղադրել են ԱՄՆ-ի վրա՝ ակնհայտորեն ցույց տալով, որ ներկայիս ճգնաժամում իրենք Վլադիմիր Պուտինի կողքին են:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հուա Չունինը հրաժարվել է Մոսկվայի ռազմական գործողությունը «ներխուժում» անվանել։ Նրա խոսքով՝ մի քանի տարբեր գործոններ են հանգեցրել ստեղծված իրավիճակին, առաջին հերթին՝ Ուկրաինայի զինված ուժերին ամերիկյան զենքի մատակարարումը։

«Միացյալ Նահանգներն արդեն որոշ ժամանակ է սրում է լարվածությունը և բորբոքում պատերազմը: Գիտե՞ք, թե ԱՄՆ-ն որքան զենք ու զինամթերք է ուղարկել Ուկրաինա»,- հռետորական հարց է տվել Չունինը: Նրա կարծիքով, եթե Վաշինգտոնն ավելին աներ խաղաղության հաստատման և Մոսկվայի վախերը հարգելու համար, ապա պատերազմից հնարավոր կլիներ խուսափել։

Լրագրողների այն հարցին, թե Ուկրաինայի պես ինքնիշխան պետությունն իրավունք ունի՞ զենք գնել, Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը պատասխանել է՝ եթե երկու հոգի վիճեն ու պատրաստվեն կռվի, կողմնակի մարդիկ զինե՞ն մի կողմին, թե՞ դեռ փորձեն կանխել բախումը։ 

«Հիմա կրակի վրա յուղ լցնելու ժամանակը չէ, այլ մենք պետք է համատեղենք մեր ջանքերը՝ կրակը մարելու և աշխարհը փրկելու միջոց գտնելու համար»,- շեշտել է նա:

Բացի այդ, Հուայի կարծիքով, ԱՄՆ-ն սադրել է Ռուսաստանին՝ հայտարարելով այն մասին, որ Ուկրաինայի վրա «հարձակումը» տեղի կունենա փետրվարի 16-ին։ Նա կարծիք է հայտնել, որ Վաշինգտոնն միայն իր «կեղծ ահազանգով» հակամարտությունը մոտեցրել է իրականությանը։

«Նրանք, ովքեր, Միացյալ Նահանգների օրինակով, կրակ են բորբոքում, իսկ հետո մեղքը բարդում են ուրիշների վրա, իրենց իսկապես անպատասխանատու են պահում»,- ասել է պաշտոնյան։ «Այն անձը, ով սկսել է այս հրդեհը, պետք է մտածի, թե ինչպես հնարավորինս շուտ հանգցնել այն»:

Վերջերս կայացած մամուլի ասուլիսում Ջո Բայդենը խուսափեց պատասխանել այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն մտադիր է համոզել Չինաստանին «մեկուսացնել» Ռուսաստանին։ Նախագահի՝ մեկնաբանություններից հրաժարումը կարող է փաստել, որ նրա վարչակազմը դեռ հույս ունի այս հարցում իր կողմը գրավել կայսրությանը,- պնդում է հրատարակությունը: 

Բանն այն է, որ Պեկինն առանցքային դեր է խաղալու կործանարար պատժամիջոցներով Պուտինի վրա ճնշում գործադրելու փորձի մեջ։ ՉԺՀ-ն կարող է Կրեմլին տրամադրել «կենսական աջակցություն և օգնություն՝ կանխելու ռուսական տնտեսության փլուզումը», գրում է The Washington Times-ը: