Ռուսաստանը սահմանափակում է իր օդային տարածքի օգտագործումը Միացյալ Թագավորության հետ
Ռուսաստանը սահմանափակում է իր օդային տարածքի օգտագործումը Միացյալ Թագավորության հետ կապված կամ գրանցված ինքնաթիռներով թռիչքների համար, ներառյալ տարանցիկ թռիչքները, հայտնում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը:
«2022 թվականի փետրվարի 25-ին Մոսկվայի ժամանակով ժամը 11:00-ից սահմանափակում է մտցվել Ռուսաստանի Դաշնության օդային տարածքի օգտագործման վրա Միացյալ Թագավորության հետ կապված կամ Մեծ Բրիտանիայում գրանցված անձին պատկանող, վարձակալված կամ շահագործվող ինքնաթիռների թռիչքների համար»,- հայտնում է ՌԻԱ Նովոստին գործակալության հաղորդագրությունում։