ԱՄՆ-ն, չի ցանկանում թույլ տալ ուղղակի ռազմական բախում Ռուսաստանի հետ. Ֆրանսիայի զինված ուժերի ղեկավար
Ոչ մի եվրոպական երկիր, ինչպես ԱՄՆ-ն, չի ցանկանում թույլ տալ ուղղակի ռազմական բախում Ռուսաստանի հետ, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը միջուկային տերություն է։ Այս մասին RTL ռադիոյի եթերում հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորենս Պարլին։
«Մենք պատերազմ չենք հայտարարել Ռուսաստանին: Չեմ կարծում, որ որևէ եվրոպական երկիր կամ ԱՄՆ-ն ցանկանում է կռվել Ռուսաստանի դեմ»,- ասել է նա: «Մեր նպատակը հրադադարի հասնելն է»:
Նախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանը միջուկային տերություն է, և ՆԱՏՕ-ն ունի նմանատիպ զինատեսակներ։