Կիևի մոտակայքում Սու-27 է խոցվել
«Եվրոպական համերաշխության» ժողովրդական պատգամավոր Օլեքսի Գոնչարենկոն հայտնել է, որ Կիևի երկնքում ռուսական Սու-27 է խոցվել։ Այս մասին նա գրել է Telegram-ում, փոխանցում է UNIAN-ը։
Միաժամանակ նա չի հստակեցնում՝ սա նո՞ր ինքնաթիռ է, թե՞ մի քանի ժամ առաջ խոցված ինքնաթիռ է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիևում ինքնաթիռի բեկորների անկման հետևանքով այրվել է երկհարկանի մասնավոր բնակելի շենք։