Մակրոնը, Զելենսկու խնդրանքով, զանգահարել է Պուտինին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու խնդրանքով զանգահարել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին։
Հինգշաբթի երեկոյան ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ երկու պետությունների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել։ Ինչպես հայտնում են Կրեմլում, զրույցի ընթացքում Պուտինը սպառիչ բացատրություններ է տվել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Այնուհետև Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան Ուկրաինային ռազմական տեխնիկա կտրամադրի։ Բացի այդ, Փարիզը մտադիր է արագացնել իր զինվորականների տեղակայումը Ռումինիայում։
Մակրոնի խոսքերով, որը մեջբերում է Reuters-ը, Ուկրաինան 300 մլն եվրոյի չափով ֆինանսական օգնություն կստանա նաև Ֆրանսիայից։
Փարիզը, բացի ԵՄ-ի պատժամիջոցների փաթեթից, կսահմանի սեփական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, ասել է Մակրոնը։ Նրա խոսքով՝ Ֆրանսիայի պատժամիջոցները կազդեն մի շարք ռուսաստանցիների վրա եւ կհայտարարվեն ավելի ուշ։