ՄԱԳԱՏԷ-ում մտահոգված են Ուկրաինայում ստեղծված իրավիճակից
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) լուրջ մտահոգությամբ է հետևում Ուկրաինայի իրավիճակին և կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել՝ խուսափելու ցանկացած գործողությունից, որը կարող է վտանգել երկրի միջուկային օբյեկտները»: ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի համապատասխան հայտարարությունը հրապարակված է գործակալության կայքում։
Գլխավոր տնօրենն ընդգծել է, որ ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր կոնֆերանսը՝ կազմակերպության բոլոր անդամ պետությունների տարեկան ժողովը, 2009 թվականին որոշել է, որ ցանկացած զինված հարձակում և սպառնալիք միջուկային օբյեկտների վրա, որոնք նախատեսված են խաղաղ նպատակներով, խախտում է ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները, միջազգային, օրենքը և Գործակալության կանոնադրությունը: