Կենսաթոշակները կսկսեն վճարել հունվարի 4-ից
2016 թվականի հունվար ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հունվարի 4-ից: Այս մասին newspress.am-ին հայտնեց ՍԱՊԾ պետի մամուլի քարտուղար Արամայիս Շահբեկյանը:
Նա նաև նշեց, որ կենսաթոշակները կվճարվի հունվարի 5-ին, այնուհետ կշարունակվի հունվարի 8-ից:
«Ցանկացած խնդրի առկայության դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 114 թեժ գիծ»,- հավելեց նա:
Նշենք, որ ամեն օր՝ 9:00-18:00, բոլոր բջջայիններից ու Երևանի քաղաքային հեռախոսներից զանգերն անվճար է: