Ուկրաինայում իրավիճակը ՆԱՏՕ-ի սադրանքների հետևանքն է. Իրանի ԱԳ նախարար
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակը ՆԱՏՕ-ի սադրանքների հետեւանքն է: Նա կոչ է արել կենտրոնանալ հարցի քաղաքական ու ժողովրդավարական լուծումների վրա։
«Ուկրաինական ճգնաժամի արմատը ՆԱՏՕ-ի սադրանքներում է։ Մենք չենք կարծում, որ պատերազմի անցնելը լուծում է։ Անհրաժեշտ է հրադադար հաստատել և քաղաքական ու ժողովրդավարական լուծում գտնել»,- գրել Է նա Twitter-ի իր միկրոբլոգում: