Եթե Ուկրաինայում հայ զոհվի, դեսպանը կրելո՞ւ է պատասխանատվություն. Հոխիկյան
Լրագրող, վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուկրաինայի բնակչությունը համատարած լքում է այդ երկիրը, իսկ Հայաստանի դեսպանը համառորեն պնդում է, թե ամեն ինչ նորմալ է, տեղի հայերն էլ գոհ ու երջանիկ ապրում են։ Եթե հրետանային կամ հրթիռային կրակի պատճառով երևէ հայ զոհվի, դեսպանը կրելո՞ւ է պատասխանատավություն, թե՞ կասի՝ մի քանի հազար զոհ տան, ուկրաինացիները լավ էլ կտան իրենց տարածքը»: