Ովքեր կփորձեն կողքից սպառնալիք ստեղծել մեր երկրի համար, մեր պատասխանը չի ուշանա. այնպիսի հետևանքներ կլինեն, որոնց ձեր պատմության մեջ դեռ երբեք չեք բախվել. Պուտին (տեսանյութ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում դիմել է նաև ուկրաինացի զինծառայողներին և նշել, որ նրանց հայրերն ու պապերը նացիստների դեմ չեն կռվել այն բանի համար, որ այսօր նեոնացիստները գրավեն Ուկրաինայի իշխանությունը՝ կոչ անելով նրանց վայր դնել զենքերը:
Պուտինը նաև մի քանի «կարևոր, շատ կարևոր խոսք է հղել նրանց, ովքեր կփորձեն կողքից միջամտել տեղի ունեցող իրադարձություններին»:
«Ովքեր կփորձեն խանգարել մեզ կամ սպառնալիք ստեղծեն մեր երկրի համար, մեր ազգի համար, պետք է իմանան, որ մեր պատասխանը չի ուշանալու և ձեզ համար կբերի այնպիսի հետևանքներ, որպիսին ձեր պատմության մեջ դեռ երբեք չեք բախվել: Մենք պարտաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման: Բոլոր որոշումները կայացված են»,- ասել է Պուտին:
Մանրամասները՝ տեսանյութում