«Գիտեր, որ արյունահեղություն է կլինի ու չի զանգել․ դժվա՞ր էր զանգել Շոյգուին, мерзавец»․ Լուկաշենկոն՝ Ուկրաինայի Պաշտպանության նախարարի մասին (տեսանյութ)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ անդրադառնալով Ուկրանինայում տեղի ունեցող ռազմական գործողություններին։
Նիստի ժամանակ նա դիմել է Բելառուսի Պաշտպանության նախարարին։
«Ես Ձեզ ասել էի, որ փոխանցեք Ուկրաինայի Պաշտպանության նախարարին, որ ես հանդիպել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Իմ անունից պետք է հորդորեիք ուկրաինացիներին զանգահարել ՌԴ պաշտպանության նախարարին, որպեսզի արյունահեղություն չլինի։ Արե՞լ եք դա»,- հարցրել է Լուկաշենկոն։
Արձագանքելով՝ նախարարը նշել է, թե բառացիորեն փոխանցել է այն, ինչ Լուկաշենկոն հանձնարարել է իրեն։
«Իսկ զանգահարե՞լ է նա Շոյգուին, ո՛չ, չի զանգահարել։ Գիտեր, որ արյունահեղություն է լինելու ու չի զանգահարել, դժվա՞ր էր զանգահարել, мерзавец»,- եզրափակել է Լուկաշենկոն։