Զելենսկու գրասենյակը հայտնել է զոհված ուկրաինացի զինվորների թիվը
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը ճեպազրույցում ասել է, որ Ռուսաստանի կողմից սկսված ռազմական գործողության արդյունքում արդեն 40-ից ավելի զինծառայող է զոհվել։
Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել հիմնականում առավոտյան հրթիռի ու օդային հարվածների պատճառով։ Բայց, ըստ Արեստովիչի, ռուսական հրամանատարությունն ակնկալում էր, որ «շատ ավելի» կորուստներ կլինեն։
Նա հավելել է, որ հարձակումները դեռ չեն կարողացել լուրջ վնաս հասցնել ուկրաինական բանակի մարտունակությանը։