ՀԱՊԿ-ը ՀԱՊԿ է, քանի դեռ այնտեղ է Ռուսաստանը․ Ալիև
«Կարծում եմ՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ-ում առաջատար դերը պատկանում է Ռուսաստանին։ Դա դրսևորվեց ոչ վաղ անցյալում ԱՊՀ տարածքում, և նույնիսկ Ղազախստանի դեպքերից առաջ դա բոլորի համար պարզ էր։ Ունենալով դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ, ինչպես նաև 43 կետերից 2-ը ուղղակիորեն խոսում են անհրաժեշտության դեպքում ռազմական օգնության տրամադրման հետ կապված հարցերի մասին:
Այս մասին ՏԱՍՍ-ի գլխավոր խմբագիրների ակումբում ռուսական լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նախագահի խոսքով՝ ՀԱՊԿ-ը ՀԱՊԿ է, քանի դեռ այնտեղ է Ռուսաստանը։