Լուկաշենկոն առաջարկել է ռուս-ուկրաինական բանակցություններ կազմակերպել Մինսկում
Ուկրաինայում արյունահեղությունը կանխելու համար Մոսկվան և Կիևը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին, BelTA-ի փոխանցմամբ, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Ուկրաինայում արյունահեղությունը կանխելու և էսկալացիան դադարեցնելու համար հարկավոր է նստել բանակցությունների սեղանի շուրջ, բայց Ռուսաստանը երբեք նրանց հետ չի նստի բանակցությունների սեղանի շուրջ, եթե նախապես պայմանավորվածություն չկա քննարկվելիք հարցերի շուրջ։ Ռուսաստանը դրանք սահմանել է ՆԱՏՕ-ի, Ամերիկայի և Ուկրաինայի համար»,- ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի ղեկավարն առաջարկել է համապատասխան բանակցություններն անցկացնել Մինսկում։