Թուրքական ավիաուղիները չեղարկել են բոլոր չվերթները դեպի Ուկրաինա
«Թուրքական ավիաուղիների» գլխավոր տնօրեն Բիլալ Էքշին ասել է, որ չեղարկել է բոլոր չվերթները դեպի Ուկրաինա։ Այս մասին նա գրել է Twitter-ում։
«Ուկրաինայի օդային տարածքի փակման պատճառով այսօր չեղարկվել են մեր բոլոր չվերթները դեպի Ուկրաինա»,- ասել է Էքշին։
Մինչ այս «Украэрорух» քաղաքացիական ավիացիայի կարգավորող մարմնի ներկայացուցիչները հայտարարել էին, որ Ուկրաինան փակում է իր օդային տարածքը քաղաքացիական ավիացիայի համար։