Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա համագործակցության եռակողմ ձևաչափը կարող է ձևավորվել մոտ ապագայում․ Իլհամ Ալիև
«Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա համագործակցության եռակողմ ձևաչափը կարող է ձեւավորվել մոտ ապագայում»: Այս մասին ՏԱՍՍ-ի գլխավոր խմբագիրների ակումբում ռուսական լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
Ալիևի խոսքով՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ արդեն ձևավորվում է համագործակցության փաստացի և եռակողմ ձևաչափ։
«Դա դեռ չի ձեւակերպվել, դեռ չեն եղել արտգործնախարարների հանդիպումներ, էլ չեմ խոսում նախագահների մասին, բայց ձևավորվում է։ Այն ձևավորվում է ընդհանուր շահերի, պրագմատիզմի և նմանության հիման վրա»,- ասել է Իլհամ Ալիևը։