Ռուսական զորքերը «Սմերչ»-ով հրթիռակոծել են Խարկովը (տեսանյութ)
Ռուսական զորքերն այսօր առավոտյան «Սմերչ» հրթիռներով հարձակվել են Խարկովի վրա: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն Telegram-ի իր ալիքում։
Նա հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում են հրետակոծության հետևանքները․
Փլուզվել են բազմաբնակարան շենքի պատուհանների շրջանակները, քանդվել են պատշգամբներ։ Զոհվածների և վիրավորների մասին տեղեկությունը ճշտվում է։