Դոնեցկում և Լուգանսկում 7-10 հազար հայ է ապրում. Տեր Նարեկ քահանա Ամիրյան
Դոնեցկում և Լուգանսկում 7-10 հազար հայ է ապրում։ «Առաջին ալիքի» «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է Դոնեցկի և Լուգանսկի տարածաշրջանի հոգևոր հայր Տեր Նարեկ քահանա Ամիրյանը։
«Ստույգ թիվը չունենք։ Քանի որ տարածքը կիսված է, երկու մարզերը կիսված են, հայության մեծ մասը մնաց Ուկրաինայի կողմում, մեծ մասը դեպի Ռուսաստան է տեղափոխվել։ Այստեղ քիչ են, բայց 7-10 հազար կունենանք»,- փետրվարի 22-ին ասել էր Նարեկ քահանա Ամիրյանը։