Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտնում է զոհերի և վիրավորների մասին
Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտարարել է Ուկրաինայի վրա հրթիռային հարձակումների առաջին զոհերի մասին, գրում է Korrespondent.net-ը։
«Բրովարի, թիվ 161 զինվորական քաղաք, ավիահարվածի ժամանակ շենք է այրվել, 4 հարկանի շենքը մասամբ վնասվել է, զինվորականները տարհանվում են, աշխատում են Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և շտապօգնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մեկ զոհ 5 վիրավոր»,- ասել է նա։
Բացի այդ, 1 մարդ մահացել է Մարիուպոլում, իսկ միանգամից 6-ը՝ Օդեսայի մարզի Պոդոլսկում։
«Կոնոտոպ շրջանում ավտոմեքենան կրակի է ենթարկվել, ինչի հետևանքով վիրավորվել է երեխա ունեցող մի կին։
Ժամը 08.36-ին Օդեսայի մարզում Պոդոլսկ քաղաքում ռմբակոծության հետևանքով կա 6 զոհ, 7 վիրավոր, 19 անհետ կորած.
Ժամը 08.38-ին Դոնեցկի մարզի Մարիուպոլ քաղաքում գնդակոծության հետեւանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը վիրավորվել։