Յուրաքանչյուր ոք, ով պատրաստ է և կարող է զենք բռնել, կարող է անմիջապես միանալ Ուկրաինայի ԶՈւ-ին․ երկրի ՊՆ
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը բոլորին կոչ է արել դուրս գալ հայրենիքը պաշտպանելու ռուս օկուպանտներից։ Այս մասին սոցցանցերում գրել է Ա.Ռեզնիկովը։
«Սիրելի հայրենակիցներ, թշնամին հարձակվում է, բայց մեր բանակն անխորտակելի է։ Ուկրաինան անցնում է ամբողջական պաշտպանության ռեժիմի։ Յուրաքանչյուր ոք, ով պատրաստ է և կարող է զենք պահել, կարող է անմիջապես միանալ Ուկրաինայի Զինված ուժերի տարածքային պաշտպանության ուժերին իր տարածաշրջանում»,- գրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը։